Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նա պարզապես Մեյվեզերն է, ու սրանով ասված է ամեն ինչ

Նա պարզապես Մեյվեզերն է, ու սրանով ասված է ամեն ինչ
23.11.2018 | 02:38

Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ կարող է պայքարի ելնել միայն այն բանից հետո, երբ լրանա կազմակերպության հետ ռուսաստանցու ունեցած պայմանագրի ժամկետը: Ինչպես նշում է Նուրմագոմեդովի մենեջերը, նրան մնացել է միայն մեկ մրցամարտ անցկացնել ու դրանից հետո ազատ է իր քայլերում:


Մեյվեզերի հետ այսքան թմբկահարվող մարտը կարող է կայանալ արդեն հաջորդ տարի: Բնականաբար այդ մարտը վարվելու է բռնցքամարտի կանոններով, ու դա Մեյվեզերի թիվ մեկ պայմանն է և դրա հետ չի կարելի հաշվի չնստել, քանի որ այս սպասվելիք մրցակցությունում, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, առանցքային դեմքը կամ ասողը ոչ թե աշխարհի չեմպիոնն է, այլ լեգենդար ամերիկացին, ում անունը ոսկե տառերով է դաջված պրոֆեսիոնալ ու առհասարակ համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ:


Նկատենք, որ հընդառաջ այս հնարավոր մարտին, 50-ամյա Մեյվեզերը դեկտեմբերի 31-ին մարտ է ունենալու ճապոնացի Թենսին Նասուկավայի հետ, որը քինգբոքսի ներկայացուցիչ է: Ինչպես հայտարարել է Մեյվեզերը, սա ավելի շատ լինելու է ցուցադրական մրցույթ, հետևաբար և պաշտոնական չէ: Այն անցկացվելու է դարձյալ բռնցքամարտի կանոններով, ոտքերով հարվածելն արգելված է:
«Բոլորն ասում են, թե ես կռվում եմ փոքրիկ երիտասարդի հետ: Սակայն մարդիկ ոչինչ էլ չեն հասկանում: Նրանք պարզապես ասում են, թե ես կռվում եմ հանուն փողի: Դա նույն բանն է, թե ասեն, որ Բիլ Գեյթսը կամ ՈՒորեն Բաֆետը ինչ-որ բան անում են փող ստանալու համար: Ես արդեն շատ անգամ եմ ասել, որ աղքատ չեմ: Ես փողի հսկա քանակ ունեմ, ու սա կլինի աշխարհի ամենաշատ վարձատրված ցուցադրական մարտը: Ես հեռացել եմ բռնցքամարտից, սակայն նախկինի պես փողի հսկա քանակ եմ վաստակում, պարզապես ճամփորդում եմ աշխարհով մեկ»,- ասել է Մեյվեզերը՝ ահա այսպես կարևորելով ապագա մրցամարտը:
«Դա կլինի ոչ պաշտոնական մարտ: Այն չի հաշվվելու մարտիկների ռեկորդների թվում՝ այն ցուցադրական մարտ է: Սակայն այն սփարինգ չէ: …Ամեն ինչ կախված է Թենսինից, ու ես ուզում եմ, որ նա հրաշք գործի»,- ասել է Սկաբիբարան՝ ճապոնացու ներկայացուցիչը:
Ավարտենք՝ ասելով՝ որ Ֆլոյդ Մեյվեզերն այնպիսի անառարկելի հեղինակություն է համաշխարհային սպորտում, որ անգամ նրան իր հիսուն տարեկանում հաղթելը այդ նույն համաշխարհային սպորտում երազանք է թվում: ՈՒ հենց դրա համար էլ նա ոչ այլ ոք է. նա պարզապես Մեյվեզեր է, ու սրանով ասված է ամեն ինչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ